ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Արայիկ Հարությունյան. Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է

Արայիկ Հարությունյան. Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է
26.01.2021 | 23:41

Թեև դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք պայքարը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է, այսօր Արցախի Ներքին գործերի նախարարությունում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հանրապետության կարգավիճակի հարցին։


«Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ, այնպիսի երկրի, որտեղ բոլոր արցախցիներն ապագա կտեսնեն ապրելու և արարելու» , - ասել է Արայիկին Հարությունյանը՝ նորաստեղծ ԱՀ ներքին գործերի նախարարություն այցի ընթացքում։
Նա անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին: Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարության կազմում ընդգրկված արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ոստիկանության աշխատակիցներին պատերազմական ծանր ժամանակաշրջանում ունեցած գերազանց ծառայության համար՝ ընդգծելով, որ խաղաղ պայմաններում ևս այդ մարմինները կարևոր գործառույթներ ունեն կատարելու: Նրա խոսքով՝ գերատեսչության աշխատակիցների ինչպես ծառայողական, այնպես էլ սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովվեն նրանց պարտականությունների պատշաճ կատարման համար:

Դիտվել է՝ 4635

Մեկնաբանություններ